Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Երեխայի պես հրճվում ենք, որ Ամերիկան մի փոքր ուշադրություն է դարձրել մեզ վրա. Վարդան Ներկարարյան

Երեխայի պես հրճվում ենք, որ Ամերիկան մի փոքր ուշադրություն է դարձրել մեզ վրա. Վարդան Ներկարարյան
20.09.2022 | 07:29

Ժողովուրդ, ե՞րբ պիտի փորձենք մի քիչ փոխվել, մի՞թե կյանքը մեզ ոչինչ չի սովորեցնելու։ Մի՞թե մեր գործի անունը միայն թախտին նստելն է ու բախտին սպասելը։ Տանը մի վայրկյան անգամ չի դադարում աթոռակռիվը, և բոլորով միասին ընկած հզոր երկիր ենք փնտրում, որ կգա մեր պաշտպանության հարցերը լուծի և, որ կարևորն է, առանց անձնական շահ ունենալու։ Ախր, մեզ ոչ մի երկիր հավերժ բարեկամության խոստում չի տվել, մենք փոխանակ փորձենք մեր շահերը համապատասխանեցնել միջազգային անցուդարձին, ընկել ենք մեծ ու հզոր եղբայր ենք փնտրում, որ թույլ չտա մեզ բակում ծեծեն։ Հիմա էլ երեխայի պես հրճվում ենք, որ Ամերիկան մի փոքր ուշադրություն է դարձրել մեզ վրա. ախր, մեր աչքի առաջ է Վրաստանի օրինակը, որտեղ ոչ թե Ամերիկայի 3-րդ մարդը, այլ նախագահն անձամբ այցելեց, բազմաթիվ բարեփոխումներ արեցին նրանց բանակում, իրենց հրահանգիչներին ուղարկեցին, բայց այդ «ընկերության» վերջում վրացի մայրերը լրացուցիչ լացելու առիթներ ստացան։
Չենք ուզում ոչ մի կերպ հասկանալ, որ մեզ չի հաջողվելու ուրիշի ձեռքով կրակից շագանակներ հանել։ Մենք արդյունք կունենանք միայն ինքներս համախմբվելով և կոլեկտիվ կերպով քրտնելու դեպքում։


ՈՒզում եմ սխալված լինել, բայց տիկին Փելոսիի այցը շատ է հիշեցնում «Նվագախմբի տղաները» ֆիլմի անգլիացի սպա պարոն Նոքսի այցելությունը՝ թե՛ իր ճոխ ձևով, թե՛ դրա աննշան արդյունավետությամբ։
Դար է անցնում, մեր մեջ ոչինչ չի փոխվում, մնում ենք նույն երազկոտ երեխան ու համառորեն չենք ուզում հիշել մեր պապական խոսքը. «Եղունգ ունես, գլուխդ քորի»։

Դիտվել է՝ 11247

Մեկնաբանություններ